Այսօր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված հաղորդավար Զառա Արամյանի ծննդյան տարեդարձն է, հայտնում է Armlur.am–ը:
Նշենք, որ 1995թ-ից վարել է հեղինակային «Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որն 1996թ-ից տեղափոխվել է հեռուստատեսություն և անվանվել «Համով զրույց», որն էլ վարում է մինչ օրս:
Համագործակցել և նկարահանվել է Աշոտ Ղազարյանի մանրապատումներում, «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.), «Արմենիկում ուպսա» (1999թ.) ֆիլմերում: 2003թ-ից աշխատում է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում, որտեղ 2008թ-ից խաղացել է «Իրական պատմություններ» նովելում և վարել է «Ակկորդ» հաղորդումը: 2011թ. խաղացել է Վ.Սահակյանի «Կատաղածները» ներկայացման մեջ` գլխավոր հերոսի դերով:
2012թ-ից Հայկական Երկրորդ հեռուստաալիքով նկարահանվել է «Կադրերի բաժին» հաղորդման մեջ` որպես գլխավոր դերակատար: 1994թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, 2017թ-ից՝ վարչության անդամ: 2014թ-ից Կրթության միջազգային ակադեմիայի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն է:
2014թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: