Հուլիսի 1-ից միանգամից 9 երթուղի է գործարկվել, շուտով երևանյան երթուղիներում այլևս «գազելներ» չեն լինի (տեսանյութ)
ՏեսանյութերԱվելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից գործարկվել է միանգամից 9 երթուղի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
«Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները՝ փուլ առ փուլ իրատեսական դարձնելով նախագծի իրականացումը: Արդիականացված երթուղիներում, ի դեպ, առանձին ուղեգծեր փոփոխվել են:
Մինչև սեպտեմբեր երևանյան երթուղիներում այլևս «գազելներ» չեն լինի: Ընդհանուր առմամբ 363 միկրոավտոբուսային շարժակազմերն ամբողջությամբ կփոխարինվեն ավտոբուսներով»,- նշված է հաղորդագրության մեջ: