Երիտասարդական ԵԱ․ Հայաստանի 4 ըմբիշ եզրափակիչում է
ՏեսանյութերԻսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ։
Հուլիսի 2-ին ոսկե մեդալների համար կգոտեմարտեն 61 կգ քաշային Լեւիկ Միքայելյանը, 74 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը եւ 92կգ քաշային Կնյազ Իբոյանը։
Առաջին մրցումային օրվա արդյունքներով՝ 65 կգ քաշային կարգում Անդրանիկ Ավետիսյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը խրախուսիչ գոտեմարերում կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար: