Բեդրոս Կիրկորովն ասել է, որ չի պատրաստվում ամուսնանալ 43-ամյա ընկերուհու հետ
ԱյլԵրգիչ Բեդրոս Կիրկորովն ասել է, որ չի պատրաստվում ամուսնանալ իր 43-ամյա ընկերուհու՝ Օլեսյա Իվանովայի հետ։ kp.ru կայքին տված մեկնաբանությունում արտիստը նշել է, որ կինն իր սիրելին չէ։
«Հարսանիք չի լինելու։ Սիրելի կին չունեմ։ Դա վերագրել են ինձ», - ասել է Կիրկորով ավագը: «Նա [Օլեսյան] ուղղակի իմ կողքին է»,– հավելել է նա:
Երգչի խոսքով՝ Իվանովան միշտ իր կողքին է և հոգ է տանում իր մասին։ Հարցին, թե արդյոք իր պատճառով կատարողն ամուսնալուծության հայց է ներկայացրել տիկնոջից՝ Լյուդմիլա Սմիրնովայից, Օլեսյան բացասական պատասխան է տվել։ «Ես պարզապես օգնում եմ նրան: Ոչ մի կերպ»,- ասել է Իվանովան։
Ինչպես պարզաբանել է Կիրկորովը, 2022 թվականին ինքը հաճախ է գնացել հիվանդանոց, իսկ Իվանովան անընդհատ ուղեկցել է իրեն, իսկ կինը՝ Լյուդմիլա Սմիրնովան, կողքին չի եղել։