Երևանի համայնքային գրադարաններն այս տարի համալրվել են ավելի քան 12.5 հազար միավոր գրականությամբ
ՀասարակությունԵրևանի համայնքային գրադարանները համալրվում են նոր գրականությամբ: Այս տարի 482 անուն 12632 կտոր գիրք է ձեռք բերվել, այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
«Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեում «Գրադարանների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում» ծրագրով նախատեսվել է կրկնակի՝ 40 մլն դրամ»,- նշում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ըստ աղբյուրի՝ հայ և արտասահմանյան դասական գործերի նոր հրատարակություններ, մասնագիտական ու մանկական գունեղ գրականություն, նաև ժամանակակից հեղինակների ամենապահանջված գրքերն արդեն գրադարարններում են: Գրքերն ընտրվել են՝ հաշվի առնելով ընթերցողների պահանջմունքը: