Ֆրանսիայում արդեն յոթերորդ օրն է՝ անկարգությունները շարունակվում են (լուսանկարներ)
ԼուսանկարներՖրանսիայում անկարգությունների վեցերորդ գիշերը ձերբակալվել է 78 մարդ, հաղորդում է BFMTV-ն։ Փարիզում 20 ցուցարար է բերման ենթարկվել։
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են Լիոնում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների մասին։ Խռովարարները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ին։ Պատճառը ոստիկանության կողմից Նանտեր քաղաքի բնակիչ 17-ամյա Նահելի սպանությունն է։ Բողոքի ցույցերի չորրորդ գիշերը ձերբակալվել է 1300 մարդ, իսկ հինգերորդ գիշերը՝ գրեթե 500։ Ցուցարարներից առաջինները դատապարտվել են մինչև չորս ամիս ազատազրկման։ Բազմաթիվ երիտասարդներ ներգրավված են անկարգությունների մեջ։ Ներքին գործերի նախարարությունը ձերբակալվածների միջին տարիքը գնահատել է 17, սակայն նրանց թվում եղել են նաև 13 տարեկաններ։