Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողների ապօրինի դատավարությունն է (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերԱդրբեջանի Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում ընթանում է ՀՀ տարածքից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի ապօրինի դատավարությունը, գրում է APA-ն։ Վերջիններս մեղադրվում են իբրև թե «ապօրինաբար Ադրբեջանի տարածք մտնելու մեջ»։
Ինչպես հայտնիի է, մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների հետ կապն ընդհատվել էր: Քննչական կոմիտեից ավելի ուշ տեղեկացրել էին, որ նախնական տվյալով՝ Ադրբեջանի զինված խումբը հատել է սահմանը և առևանգել հայ զինծառայողներին: