«Ինտեր Մայամիի» նախագահը հայտնել է՝ որքան է Մեսսիի աշխատավարձը
Սպորտ
«Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր, կուբայական ծագմամբ ամերիկացի գործարար Խորխե Մասը խոսել է իր թիմի նորեկ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձի մասին, գրում է Championat-ը։
«Պայմանագրով Լեոն տարեկան կվաստակի 46-55 միլիոն եվրո: Մենք շատ ժամանակ ծախսեցինք այս մակարդակի խաղացողի հետ բանակցելու համար։ Ես միշտ կապի մեջ էի նրա հոր՝ Խորխեի հետ։
Բեքհեմը Լեոյի հետ երկխոսում էր բացառապես ֆուտբոլի մասին, քանի որ նա ինքն էլ պրոֆեսիոնալ խաղացող էր։ Ոչ ոք չէր ցանկանում ճնշում գործադրել Մեսսիի վրա, ուստի մենք զրուցեցինք նրա հետ Բարսելոնայում և Մայամիում, ինչպես նաև Ռոսարիոյում և Դոհայում։
Ամբողջ աշխարհի առաջնության ընթացքում ուշադիր հետևել եմ Արգենտինայի հավաքականի և Մեսսիի խաղին։ Apple-ի հետ պայմանագիրը առանցքային էր Լեոյի հետ գործարքը կնքելու համար»,- ասել է Մասը El Pais-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Մեսսին օգնեց Արգենտինային հաղթել աշխարհի առաջնությունում՝ մրցաշարի յոթ խաղում խփելով յոթ գոլ: Նաև 2022/2023 մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում 41 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 35 միլիոն եվրո։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում