Սևանա լճի մակարդակը հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով
ՀասարակությունՍևանա լճի մակարդակը հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.55մ (02.07.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 19սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հունիսի 26-ից հուլիսի 2-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 5.281մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հուլիսի 2-ը ներառյալ՝ 69.719մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով հունիսի 26-ից հուլիսի 2-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.830մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հուլիսի 2-ը ներառյալ՝ 78.071մլն. մ³: