Հայտնի են դարձել «Տիտան» սուզանավի անձնակազմի կյանքի վերջին ժամերի մանրամասները
Այլ«Տիտան»-ի հինգ ուղեւորներն իրենց կյանքի վերջին րոպեներն անցկացրել են երաժշտություն լսելով գրեթե լիակատար մթության մեջ։ Այս մասին պատմել է Քրիստին Դաուդը` պակիստանցի միլիարդատեր Շահզադա Դաուդի կինը և 19-ամյա Սուլման Դաուդի մայրը, ովքեր մահացել են սուզանավի պայթյունից, գրում է TMZ տաբլոիդը։
Նրա խոսքով, սուզանավի լույսի աղբյուրը կաղամարներն ու անցնող ձկներն էին։ Դաուդը բացատրել է, որ ստորջրյա արշավախմբի անդամներին խրախուսվել է ներբեռնել իրենց սիրելի երաժշտությունը իրենց հեռախոսներում՝ նվագարկելու համար։ Կինը պարզաբանել է, որ «Տիտան» սուզանավի վրա արգելված է եղել քանթրի երաժշտությունը։
Ավելի վաղ աշխատակիցներն ու ճանապարհորդների հարազատները պատմել էին, որ «Տիտան»-ի անձնակազմը սուզվելուց առաջ կատարել է բոլոր անհրաժեշտ ստուգումները, սակայն դա չի փրկել ողբերգությունից։ Ստորջրյա մեքենան ջրի տակ է իջել րոպեում միջինը 25 մետր արագությամբ։