«Աբովյան» ՔԿՀ ծառայողները տեսակցող քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամյութին նմանվող զանգված
ՀասարակությունՍույն թվականի հունիսի 27-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության մտնելուց առաջ խուզարկության են ենթարկել քաղաքացի Ռ.Պ.-ին:
Խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է սպիտակ թղթով փաթեթավորված, ընդհանուր 0,61 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված: Ռ.Պ-ն բանավոր հայտարարել է, որ զանգվածը մարիխուանա է և նախատեսված է իր անձնական օգտագործման համար, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։
Քաղաքացին ձերբակալվել է քրեակատարողական ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։