Ուսումնասիրվում են ԲԴԽ նիստին լրագրողների գործունեության սահմանափակումների մասին հրապարակումները
ԻրավունքՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում են Բարձրագույն դատական խորհրդի սույն թվականի հուլիսի 3-ի նիստի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում և ուսումնասիրություն՝ դատական վարույթին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Մասնավորապես, խնդրի առնչությամբ իրականացվում է միջազգային չափանիշների ու ներպետական օրենսդրական կարգավորումների համակողմանի ուսումնասիրություն՝ լրագրողների գործունեության անխոչընդոտ իրականացման ու պետական մարմինների հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև պետական մարմինների բնականոն գործունեության երաշխավորման իրավական պահանջների հաշվառմամբ: Ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն դրանք ամփոփելուց հետո։