Երգչուհի Աննա Սեմենովիչը լուսանկարվել է լողազգեստով
Լուսանկարներ
Երգչուհի և դերասանուհի Աննա Սեմենովիչը սոցիալական ցանցերում նոր լուսանկար է հրապարակել։ Նա արձակուրդի ժամանակ լուսանկարվել է սև լողազգեստով։ Արտիստը հրապարակումը ուղեկցել է մեկնաբանությունով՝ ասելով, որ կյանքում գլխավորը ինքդ քեզ սիրելն է։ Երգչուհին նորմալ է համարում, որ տարիքի հետ օրգանիզմը փոխվում է։
«Մենք կարող ենք գիրանալ 10 կգ–ով կամ կորցնել այն, մենք կարող ենք անընդհատ կատարելագործվել կոսմետոլոգների մոտ՝ ներարկելով հիալուրոնաթթու, բայց, հավատացեք ինձ, ձեր ներքին վիճակը դրանից կախված չէ: Դա կախված է քո և այս աշխարհի մասին քո մտքերից»,- խոստովանել է երգչուհին:
Շատ երկրպագուներ նշել են, որ որոշ ժամանակ առաջ Աննա Սեմենովիչը նույն լողազգեստով նկար էր հրապարակել՝ խմբագրելով իր կազմվածքը լուսանկարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)