Բրիթնի Սփիրսի որդիները չեն ցանկանում տեսնել իրենց մորը
Այլ
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի որդիները դեռ չեն որոշել, թե արդյոք ցանկանում են տեսնել իրենց մորը նախքան Կալիֆոռնիայից Հավայի տեղափոխվելը։ Այդ մասին գրում է TMZ-n։
Ըստ աղբյուրի՝ արտիստի նախկին ամուսինը՝ Քևին Ֆեդերլայնը, խրախուսում է իր որդիներին տեսակցել Սփիրսին՝ նախքան հաջորդ ամիս իրենց տեղափոխությունը, սակայն ճնշում չի գործադրում նրանց վրա:
Ավելի վաղ Բրիթնի Սփիրսը պատասխանել էր նախկին ամուսնու սպառնալիքներին և ստորագրել երկու որդիների տեղափոխության թույլտվությունը։ Մինչ այս Ֆեդերլայնը երեխաների պատճառով կատարողին սպառնացել էր նոր դատավարությամբ։ Նա որդիներին տեղափոխելու թույլտվության կամավոր տրամադրման համար վերջնաժամկետ էր նշել մինչև հունիսի 2-ը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը