Գոհար Ավետիսյանը ցուցադրել է պլաստիկ վիրահատությունից հետո մարմնի վրա առաջացած վերքերը
ԱյլՀայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հետևորդներին ցուցադրել է պլաստիկ վիրահատությունից հետո մարմնի վրա առաջացած վերքերը։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Instagram-ի էջում։
Տեղադրված տեսանյութում նա ցուցադրել է վիրահատությունից առաջ և հետո արված լուսանկարներ։ Բացի այդ, նա մոտիկից ցուցադրել է մարմնի վերքերը, որոնք, ըստ նրա, շատ երկար ժամանակ չէին լավանում։ Տեսանյութում դիմահարդարը լաց է լինում նեկրոզից առաջացած ցավից։
«Քննադատողները կասեն, որ ես վիրահատության զոհ եմ և հազար պատրվակներ կգտնեն, որ արժեզրկեն իմ ճանապարհը։ Բայց միայն Աստված և ես գիտենք, թե քանի արցունք է թափվել՝ երկու անգամ տանել մաշկային նեկրոզ, տեսնել, թե ինչպես են կարերն ու վերքերը փտում… »,– նշել է նա: