Սևանա լճի մակարդակը հունիսի 26-ից հուլիսի 2-ը բարձրացել է 1 սմ-ով
Հայաստան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2023 թվականի հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած շրջանում:
Ըստ այդմ՝ Սևանա լճի մակարդակը հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել 1900.55 մ (02.07.23 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 19 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հունիսի 26-ից հուլիսի 2-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 5.281 մլն խմ, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հուլիսի 2-ը ներառյալ՝ 69.719 մլն խմ: