Չեխիայում գնչուները խնդրել են պաշտպանել իրենց ուկրաինացի միգրանտներից
ԱյլՉեխիայի Պարդուբիցա քաղաքի գնչուները խնդրել են իրենց պաշտպանել ագրեսիվ ուկրաինացի միգրանտներից։ Այս մասին հայտնում է Ceska Televize հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ գնչուները քաղաքային երկաթուղային կայարանից երթով շարժվել են դեպի քաղաքի կենտրոն։ Ցույցի պատճառը շաբաթ օրը ուկրաինացի միգրանտների և տեղացի գնչուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքն է, որին մասնակցել է մոտ 20 մարդ։
Ծեծկռտուքի արդյունքում, որն ավարտվել է միայն ոստիկանների ժամանումից հետո, վիրավորվել է մեկ գնչու։ Նա հոսպիտալացվել է դեմքի կտրած-ծակած վերքով։
«Մենք ուզում ենք կառավարության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք նույնպես Չեխիայի քաղաքացիներ ենք և զենքով չենք շրջում քաղաքում և չենք հարձակվում։ Մենք ուզում ենք խաղաղ ապրել։ Մենք այստեղ ենք, քանի որ գնչուների շրջանում իրավիճակը լարված է։ Այս շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը եզակի չէ»,- ասել է ցուցարարներից Ֆերդինանդ Բանիկը։