Բենզինի և դիզելային վառելիքի լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար
ՀասարակությունԲենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «Մելանյա Բեգլարյան» ԱՁ-ում (հասցե` Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գայի 1 փ.) Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ լցակայանը` 2 վառելիքաբաշխիչ աշտարակներով, գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, տեղեկանում ենք Շուկայի վերահսկման տեսչական մարմնից։
Մարմինը հայտնում է, որ լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։