Մբապեն շուտով կհեռանա ՊՍԺ-ից
Սպորտ
Լրագրող Ֆրանսուա Գալյարդոն իր Twitter-ում հայտնել է, որ Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ից գնել է հարձակվող Կիլիան Մբապեին։
Մադրիդյան ակումբը հարձակվողի համար վճարել է 224 միլիոն եվրո։ Ինչպես նաև փարիզեցիները կկարողանան ստանալ ևս 56 միլիոն եվրո՝ որպես բոնուսներ։
Ինչպես ավելի վաղ պնդում էր Marca-ն, ֆուտբոլիստի մայրն արդեն տեղեկացրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Ակումբի և խաղացողի միջև պայմանագիրը լրանում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։
Նախորդ մրցաշրջանում Մբապեն 29 գոլով դարձավ ֆրանսիական Լիգա 1-ի լավագույն ռմբարկու:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում