Միլիարդատերը պատասխանել է բլոգերի՝ իրեն 1 միլիարդ դոլար տալու խնդրանքին
ԱյլAmazon-ի հիմնադիր, ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսը պատասխանել է YouTube-ի ամենահայտնի բլոգեր Ջիմի «MrBeast» Դոնալդսոնի՝ առանց որևէ պայմանի իրեն 1 միլիարդ դոլար տալու խնդրանքին, հայտնում է Dexerto-ն։
Հուլիսի 1-ին MrBeast-ը թվիթ է հրապարակել՝ ուղղված գործարարին։ «Հիանալի օր է Ջեֆ Բեզոսի համար, որպեսզի ինձ հենց այնպես 1 միլիարդ դոլար տա»: Դրանից անմիջապես հետո Դոնալդսոնն ակնարկել է, որ միլիարդատերն անձամբ է կապվել իր հետ, այլ ոչ թե սոցիալական ցանցերի միջոցով։
Հուլիսի 4-ի գիշերը MrBeast-ը հրապարակել է սքրինշոթ: Նշվում է, որ միլիարդատերը կրկին բաժանորդագրվել է բլոգերին Twitter-ում։
MrBeast-ը ներկայումս YouTube–ում ունի ավելի քան 164 միլիոն հետևորդ։
2022 թվականի նոյեմբերի 14-ին Դոնալդսոնը պաշտոնապես դարձավ աշխարհի ամենաշատ հետևորդ ունեցող բլոգերը՝ ավելի քան 111,846,079 հետևորդներով։ Այսպիսով, բլոգերն առաջին անգամ շրջանցել է նախկին ռեկորդակիր, շվեդ բլոգեր Ֆելիքս «PewDiePie» Չելբերգին, ով ներկայումս ապրում է Ճապոնիայում և հազվադեպ է տեսանյութեր հրապարակում YouTube-ում։