2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանվել է առնվազն 1427 երեխա. ՀՀ ԱԳՆ
Իրավունք2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնական իրավունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Խոսելով երեխայի իրավունքների մասին՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում տարածքի կրթական հաստատությունները ենթարկվել են ուղղակի գնդակոծության, ինչի հետևանքով երեխաները զրկվել են կրթության իրավունքից, առնվազն 1427 երեխա տեղահանվել է, խախտվել են նրանց հիմնական իրավունքները»,- գրել է նա՝ տարածելով ՄԱԿ-ի 2022 թվականի հակամարտութոյւններից տուժած երեխաների մասին զեկույցը: