Գոհար Ավետիսյանը 30 տարեկան է․ հայտնի դիմահարդարը տոնական ֆոտոշարք է հրապարակել
ԼուսանկարներՀայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը նշում է իր ծննդյան տարեդարձը։ Ռուսաստանաբնակ հայազգի բլոգերը 30 տարեկան է: Այս առիթով նա տոնական ֆոտոշարք է հրապարակել Ինստագրամի իր էջում։
Կադրերին կից Գոհարը գրել է․ «Այսօր իմ 30-ամյակն է և բախտ է վիճակվել ծնվել հենց այս մարմնում: Ես չեմ նախանձում ոչ ոքի, չէի ցանկանա լինել որևէ այլ մեկը, բացի ինքս ինձնից, իսկ դա շատ հաճելի զգացողություն է: Շնորհակալ եմ ծնողներիս կյանքիս համար, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք: Բոլոր երազանքները կատարվում են և երազեք մասշտաբային: Ես ձեզ սիրում եմ»: