Ռուսաստանն «Իսկանդերով» հարվածել է Պերվոմայսկի քաղաքին. կա 43 վիրավոր (լուսանկարներ)
Լուսանկարներ
Խարկովի մարզի Պերվոմայսկի քաղաքում ռուսական հարվածի հետևանքով տուժել է 43 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։ Այս մասին հայտնել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, գրում է currenttime-ը։
Հարվածն ընկել է բնակելի ինը հարկանի շենքի մոտ՝ կայանատեղիի վրա։ Ավելի ուշ Սինեգուբովը պարզաբանել է, որ հարվածը հասցվել է «Իսկանդեր» հրթիռով։ Ինը բազմահարկ շենքերի պատուհանները կոտրվել են։ Այրվել է չորս ավտոմեքենա, վնասվել է մեկ ավտոմեքենա։
Խարկովի մարզի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Վլադիմիր Տիմոշկոն հայտնել է, որ ամենափոքր վիրավոր երեխաները եղել են երեք և ինը ամսական։ Սինեգուբովն ավելի վաղ հայտնել էր, որ զոհերի թվում կան տասը ամսական և մեկ տարեկան երեխաներ։
Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված տասը ամսական տղայի վիճակը կայունացել է։ Մյուս երեխաներն ստացել են բեկորային աննշան վնասվածքներ, կապտուկներ և քերծվածքներ։
Տիմոշկոն նշել է, որ ավտոկայանատեղիի մոտ միայն բնակելի շենքեր են։ Նրա խոսքով՝ սա քաղաքի խաղաղ տարածք է, որտեղ չկա ոչ մի ռազմական օբյեկտ կամ ռազմական ավտոմեքենա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)