Երգչուհի Քարդի Բին տարօրինակ կերպարով է ներկայացել Balenciaga-ի շոուին
ԼուսանկարներՔարդի Բին Փարիզի Նորաձևության շաբաթին մասնակցել է Balenciaga-ի ցուցադրությանը մեծ թիկնոցով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
30-ամյա ռեփերը Balenciaga-ի ցուցադրությանը կրել է սպիտակ շղարշե թիկնոց: «Քարդին հազիվ էր կարողանում մտնել իր հյուրանոցի դռան միջով՝ թիկնոցի ծավալի պատճառով, որը կազմված էր սպիտակ ալիքաձև գործվածքի բազմաթիվ շերտերից»,- գրում է Daily Mail-ը։
Քարդի Բին ամբողջացրել է տեսքը ադամանդե ականջօղերով և սև սրածայր բարձրաճիտ կոշիկներով:
Քարդի Բի ամուսինը՝ 31-ամյա ռեփեր Օֆսեթը, կարմիր գորգի վրայով քայլել է առանձին։ Այս շաբաթ կատարողը պնդում էր, որ Քարդի Բին դավաճանել է իրեն։