Շոգի գագաթնակետ. ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
ՀայաստանԵրևանում այսօր ցերեկը, հուլիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 8-11-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 8-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-ին, 7-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։