Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Մալիբուի իր նոր շքեղ առանձնատունը (լուսանկարներ, տեսանյութ)
ԼուսանկարներՔիմ Քարդաշյանը ցույց է տվել Մալիբուի իր նոր՝ 70 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը, գրում է Daily Mail-ը։ «Միլիարդատերերի լողափին» գտնվող նրա տան հարևանությամբ ապրում են նաև Սինդի Քրոուֆորդը, Լեոնարդո դի Կապրիոն:
Իրապատում շոուի 42-ամյա հայազգի աստղը «միլիարդատերերի լողափին» գտնվող տունը ձեռք է բերել սեպտեմբերին:
«Ես տուն եմ գնել Մալիբուում։ Սա իմ երազանքն էր: Չեմ կարող հավատալ: Ես սիրում եմ հասնել մի նպատակի, որն իսկապես իրատեսական չէի համարում»,- տեսանյութում իր քրոջը՝ Քլոեին, ասում է Քիմը։
Տեսանյութն՝ այստեղ։