Հղի Ռիհաննան իր ապրանքանիշի գովազդում կեցվածք է ընդունել սև տոպով
ԼուսանկարներՌիհաննան ներկայացրել է իր Savage X Fenty ապրանքանիշի նոր սպորտային հավաքածուն։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Instagram-ում հրապարակված լուսանկարներում 35-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել սև սպորտային կրծկալով։ Նկարներում Ռիհաննան պատկերված է մինչև կրծքավանդակը, ուստի անհնար է տեսնել նրա կլորացած փորը։
Ռիհաննան հագուստի իր շարքը թողարկել է 2018 թվականին։ Savage X Fenty-ն այժմ գնահատվում է 1 միլիարդ դոլար, ըստ Forbes-ի:
Երգչուհին վերջերս լքել է բրենդի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ ընկերության ղեկին հինգ տարի աշխատելուց հետո: