Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ COP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավար Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Հայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլը Սամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր» Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Երևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան 

Երևանում ՔՊ հաղթանակը լինելու է իշխանության «հակաքվեն»՝ ուղղված հանրությանը․ կարո՞ղ ենք թույլ չտալ

Քաղաքական

Հայաքվեն և իշխանության «հակաքվեն»

Իհարկե, շատերը հասկանում են, որ ստորագրությունների թվով չէ, որ որոշվելու է Արցախի ու Հայաստանի ճակատագիրը։ «Հայաքվեն» էականորեն կարևոր է նախ որպես պրոցես։ Այս իմաստով գաղափարի հեղինակները անում են կարևոր գործ։ Ինչ կլինի արդյունքում՝ ես չգիտեմ, ոչ ոք չգիտի։ Բայց սա մի պրոցես է, որը տասնյակ հազարավոր մարդկանց թույլ է տալիս ինչ-որ մի օգտակար բան անել, իրենց զգալ քաղաքացի, իրենց զգալ արժանապատիվ պրոցեսի մի մաս։ Սա թույլ է տալիս հիշել, որ Հայաստանը միայն գործող իշխանությունը չէ։ Սա պրոցես է, որը կարող է ունենալ հետաքրքիր զարգացումներ։ Բնականաբար, իշխանությունը հակազդելու է, և առաջին քայլը հիմա անում են՝ քարոզչամեքենայի միջոցով, թե՝ Հայաքվեն կբերի պատերազմի։

Սա թույլ գաղափար է, որովհետև մի իշխանություն, որը երկիրը բերեց պատերազմի և արդեն չորրորդ տարին է՝ չի կարողանում փակել պատերազմի էջը, չի կարող մեղադրել այլոց՝ պատերազմի վտանգ ստեղծելու մեջ։ Ավելին, իշխանությունից դուրս բոլոր հանրային պրոցեսներն այսօր ուղղված են հե´նց նոր պատերազմ թույլ չտալուն։

Այնուամենայնիվ պետք է նկատի ունենալ, որ այս իշխանությունը այսուհետ հասարակությանը միշտ պատերազմով է վախեցնելու՝ ամեն հարցում, իրենց յուրաքանչյուր տապալումից հետո։

Բայց նրանց հիմնական հակաքայլը դա չէ։

Իշխանությունը գիտի, որ միշտ ավելի ազդեցիկ են լինում քաղաքական պատասխանները։ Իշխանության ամենաազդեցիկ քայլը լինելու է Երևանի ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը։ Ընդ որում, կարևորը հաղթողի անձը չէ, այլ՝ իշխող ուժի։ Նիկոլն անմիջապես այդ հաղթանակը վերագրելու է իրեն և իր գործունեությանը։ ՔՊ-ի հաղթանակը նշանակելու է բոլոր առողջ շրջանակների հավաքական պարտությունը։

Դեռ ժամանակ կա՝ դա թույլ չտալու, բայց ես վստահ չեմ, որ արվում է ամեն անհրաժեշտը։

Շաբաթներ առաջ առաջարկել էի «Հանրության թեկնածու»-ի կարգավիճակով ու կոնսոլիդացիայով գնալ Երևանի ընտրություններին (առնվազն 2-3 թեկնածու կա, որ հաջողությամբ դա կանի)։ Հիմա էլ վստահ եմ՝ դա միակ տարբերակն է էլեկտորալ ակտիվության և հանրային առողջացման համար։ Թե ինչո՞ւ չի ստացվում, այս հարցը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի. պատճառները տարբեր են։

Հնչում է մի հակափաստարկ, թե՝ հիմա Երևանի ընտրությունների ժամանակը չէ։ Բայց այստեղ նույնպես կարևորը նախ պրոցեսն է՝ էլեկտորալ արթնացման և առողջ կոնսոլիդացիայի՝ ավելի կարևոր նպատակների համար։ Հարյուր հազարավոր մարդիկ ուզում են մի օգտակար քայլ անել՝ այս վիճակից դուրս գալու համար, բայց նրանց ոչ ոք ցույց չի տալիս այդ քայլը, և չեն ստեղծում քայլի հնարավորությունը։ Սա է խնդիրը։

Իսկ Երևանում ՔՊ հաղթանակը իսկապես լինելու է իշխանության «հակաքվեն»՝ ուղղված հանրությանը։ Կարո՞ղ ենք դա թույլ չտալ. միանշանակ՝ այո։ Առողջ տրաբանությունը հուշում է, որ լավ տեմպ առնող «Հայաքվեն», որպես հանրային շարժում, պետք է ստանա էլեկտորալ շարունակություն։ Հանրային շարժումը, որն այս ընթացքում հասցնում է իր շուրջ հավաքել ամենատարբեր քաղաքական հայացքների ու պատկանելության, լայն շառավղով շրջանակների, կարող է բնականորեն ծնունդ տալ իր թեկնածուին՝ քաղաքապետի ընտրությունների հանրության թեկնածուին։

Դա կլինի հանրային պրոցեսի բնական շարունակություն։ Իրոք, կա լավ տարբերակների հնարավորություն։ Մինչ այս արդեն իրենց մասնակցության մասին ազդարարած թեկնածուները ևս պետք է հաշվի առնեն այս հնարավորությունը և գուցե դառնան հենց այս պրոցեսի մի մաս։ Այս միավորումը ևս կդառնա ընդհանուր հանրային պրոցեսի մի բաղկացուցիչը։ Հանուն Արցախի, հանուն պատերազմի էջը փակելու, հանուն ներքին հաշտության պետք է գնալ այս ուղղությամբ։

Հակառակ դեպքում ակտիվացված, մոտիվացված տասնյակ հազարավոր ընտանիքներին մենք հերթական անգամ ուղարկում ենք տուն։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվելՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան
Ամենադիտված