Միլանի ծերանոցում հրդեհ է բռնկվել. վեց մարդ է զոհվել
ԼուսանկարներՄիլանի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով՝ վեց մարդ է մահացել, ավելի քան 120-ը՝ վիրավորվել, հայտնում է Corriera della Sera թերթը։
Հրդեհը սկսվել է ժամը 01.30-ին (Երևանի ժամանակով՝ 03:30-ին): 81 մարդ հոսպիտալացվել է, որոնցից երեքի վիճակը ծանր է։ Եվս 40 մարդ թունավորվել է գազի արտահոսքից։
Հրդեհի պատճառները հայտնի չեն։
Հաստատությունը գտնվում է 1920 թվականին կառուցված եռահարկ շենքում։ Repubblica թերթը գրում է, որ ծերանոցը բաղկացած է եղել 12 բաժանմունքից, որոնցից երեքը զբաղեցրել են Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող տարեցները։