Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՍԴՀԿ ներկայացուցիչներին
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև համագործակցությունը և ընդգծել կուսակցության ներգրավվածությունը՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՍԴՀԿ դերը Սփյուռքի համայնքներում և այս առումով կարևորել նման հանդիպումների միջոցով մեր հայրենակիցներին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը:
Համբիկ Սարաֆյանը ՍԴՀԿ աջակցությունն է հայտնել Կառավարությանը՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:
Զրուցակիցները քննարկել են առկա խնդիրների լուծմանն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերին վերաբերող հարցեր:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը