Ալեն Դելոնի երեխաները դատի են տվել դերասանին խնամող կնոջը
Այլ
Դերասան Ալեն Դելոնի երեխաները դատի են տվել նրան խնամող կնոջը՝ ծաղրանքի ենթարկելու համար, գրում է Lenta.ru–ն։
Կինոաստղի հարազատների խոսքով՝ Հիրոմի Ռոլենն օգտվել է արտիստի թույլ վիճակից՝ կաթվածից հետո։ Նա մեկուսացրել է դերասանին սիրելիներից, կարդացել է նրա անձնական նամակագրությունը և ագրեսիվ վարքագիծ դրսևորել ընտանիքի անդամների նկատմամբ։
Կինը հերքել է բոլոր մեղադրանքները և հակընդդեմ հայց է ներկայացրել Դելոնի ընտանիքի դեմ՝ «ծանրացուցիչ բռնություն գործադրելու համար»։
2022 թվականի մարտին դերասանը հայտարարեց էվթանազիայի միջոցով մահանալու իր ցանկության մասին։ Նա նույնիսկ արդեն կտակ է թողել։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին