Սամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր» Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Երևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. Փաշինյան ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին «Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոց Տեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրել 

Դատախազն Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարած Թ.Ա.-ի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի բնակիչ Թ.Ա.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը 2020 թվականի նոյեմբերի 10-ին դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերի մոտ և դրանց ներսում կատարվում են զանգվածային անկարգություններ, դրանց մասնակցելու նպատակով նախ գնացել է Կառավարության, այնուհետև՝ Ազգային ժողովի վարչական շենք:

Ազգային անվտանգության քննչական գլխավոր վարչությունում քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ազգային ժողովի շենքում որոշակի ժամանակ մնալուց հետո՝ ժամը 03:25-ի սահմաններում, Թ.Ա.-ն քայլել է Դեմիրճյան փողոց, որտեղ նկատելով, որ մի խումբ անձինք, կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածներ են հասցնում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա.Մ.-ին՝ կապված վերջինիս պետական, քաղաքական  գործունեության հետ, խմբի անդամների հետ ձեռնամուխ է եղել հանցավոր մտադրության իրագործմանը: Թ.Ա.-ն, նկատելով, որ Ա.Մ.-ի անվտանգությունն ապահովող ԱԱԾ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները փորձում են դեպքի վայրից տեղափոխել Ա.Մ.-ին և կանխել ծանր հետևանքների առաջացումը, բարձրացել է հարակից հատվածում կայանված ավտոմեքենայի շարժիչի ծածկի վրա և ոտքով մի քանի անգամ հարվածել այդ պահին ավտոմեքենայի դիմացի հատվածում կանգնած Ա.Մ.-ին, որի հետևանքով ԱԺ նախագահն ընկել է գետնին:

Այնուհետև, Թ.Ա.-ն, ճեղքելով Ա.Մ.-ին շրջապատած անձանց շարքերը և մի կողմ հրելով անվտանգության աշխատակիցներին, մոտեցել է իր իսկ հարվածի հետևանքով գետնին ընկած Ա.Մ.-ին և, անտեսելով այդ պահին հնչող «մեռնում ա...մի՛ արեք» կոչը, հստակ գիտակցելով Ա.Մ.-ի անօգնական վիճակը և բռնություն գործադրելու եղանակով վերջինիս սպանելու ակնհայտ հնարավորությունը, ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել պաշտպանվելու կամ դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեցող Ա.Մ.-ի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջաններին:

Թ.Ա.-ի հանցագործությունը կամքից անկախ պատճառներով չի իրագործվել, քանի որ Ա.Մ.-ի անվտանգությունն ապահովող աշխատակիցները և ներկաներից ոմանք կանխել են նրա գործողությունները, որից հետո հրելով նրան հեռացրել են Ա.Մ.-ից:

Թ.Ա.-ի և մյուսների գործողությունների արդյունքում Ա.Մ.-ն ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, անգիտակից վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը:

2023 թվականի հունիսի 15-ին Թ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (պետական, քաղաքական գործչի սպանության փորձ) նախատեսված հանցանք կատարելու համար:

Թ.Ա.-ի նկատմամբ կիրառված է կալանք խափանման միջոցը:

2023 թվականի հունիսի 30-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվելՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջ
Ամենադիտված