Երեկոյան սպասվում են տեղումներ, պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
ՀայաստանՀանրապետության տարածքում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ը, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 9-10-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ը, 12-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 8-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: