«Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը պաշտոնապես փոխվել է». քաղաքագետ
Քաղաքական
Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է 2023 թ. փետրվարի 22-ի որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, գտել է, որ այս պահին չկա որոշումը լրացնելու անհրաժեշտություն, այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ասաց, որ չի բացառվում օրինակ, որ Ադրբեջանական դիվանագիտությունը այդտեղ դեր խաղացած լինի, այսինքն այն մարդիկ ովքեր այդտեղ աշխատում են կաշառված լինեն, բացառված չէ նաև, որ Հայաստանի իշխանությունն է հրաժարվել իր պահանջներից։
Նա նշեց՝ ցավոք սրտի մենք բոլոր հանգամանքները չգիտենք, բայց կարող ենք ասել, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը պաշտոնապես փոխվել է.
«Եթե առաջ կար պաշտոնական դիրքորոշում, որ Հայաստանը պայքարում է Արցախի կարգավիճակի համար, ապա ապրիլից սկսած Հայաստանի իշխանությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա նշանակում է, որ կարող է այս որոշումը, քաղաքական գիծը հաշվի առնելով է միջազգային դատարանը այդ որոշմանը հանգել»,-նշեց նա։
Միքայելյանի խոսքով` հիմնական կարողությունները պետության ձեռքում է, իսկ պետությունը տեսնում ենք, որ հակառակ գիծն է տանում. այսինքն եթե ՀՀ-ն ոչինչ չի անում կամ հակառակ գործողությունն է անում ապա ակնկալել, որ ՄԱԿ-ը Հայաստանի գործառույթը վերցնելու է իր վրա՝ սխալ է, այսինքն խնդիրը գալիս է ՀՀ-ի դիրքորոշումից և քաղաքականությունից։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը