Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին ներկայացել է «մերկ» զգեստով
ԼուսանկարներՄոդել Ջորջինա Ռոդրիգեսը գայթակղիչ տեսքով լուսանկարներ է հրապարակել։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
29-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը սոցցանցերում մի քանի կադր է հրապարակել նավով զբոսանքից։ Մոդելը զբոսանավի վրա կեցվածք է ընդունել «մերկ» դեղին մինի զգեստով։ Նա ամբողջացրել է տեսքը թափանցիկ բարձրակրունկներով, սև Hermès պայուսակով, երկար ոսկե ականջօղերով և արևային ակնոցներով։
Ջորջինա Ռոդրիգեսը հարաբերությունների մեջ է Սաուդյան Արաբիայի Ալ Նասր ֆուտբոլային ակումբի և Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա ավագ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Զույգը միասին է 2016 թվականից։ Նրանք միասին երկու երեխա ունեն՝ 5-ամյա Ալանան և մեկամյա Բելլան։ Մարզիկը դաստիարակում է ևս երեք երեխայի՝ 13-ամյա Կրիշտիանու կրտսերը, 6-ամյա երկվորյակներ Եվան և Մատեոն։