ԱՄՆ ոստիկանությունը հայտնել է, որ Բրիթնի Սփիրսը հարվածել է ինքն իրեն
ԱյլԱՄՆ ոստիկանությունը փակել է Բրիթնի Սփիրսին ծեծի ենթարկելու գործը՝ ուսումնասիրելով տեսագրությունները։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Իրավապահ մարմինները ուսումնասիրել են անվտանգության տեսախցիկների կադրերը և պարզել, որ հանցագործություն չկա։ Ինքը՝ Բրիթնի Սփիրսը, ակամայից ապտակել է իր դեմքին այն բանից հետո, երբ թիկնապահը նրա ձեռքը քաշել է բասկետբոլիստի ուսից։ Այս փաստից հետո գործը կարճվել է։
Հուլիսի 6-ին բասկետբոլիստ Վիկտոր Վեմբանյամայի անվտանգության աշխատակիցն իբր ապտակել է Բրիթնի Սփիրսին։ Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան Լաս Վեգասի հայտնի Aria Resort & Casino-ում։ Աղբյուրի համաձայն՝ Բրիթնի Սփիրսը պրոֆեսիոնալ մարզիկի երկրպագու է և ցանկացել է նրա հետ լուսանկարվել։ Հետո երգչուհին ձեռքը դրել է նր ուսին, իսկ թիկնապահը հարվածել է նրան։ Բրիթնի Սփիրսն ընկել է գետնին, հետո վեր կացել և հեռացել։