Միրզոյանը և Իտալիայի արտգործնախարարը կարճատև զրույցի ընթացքում խոսել են խաղաղության գործընթացի մասին
Արտաքին Քաղաքական
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում կարճատև զրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։ Այս մասին Միրզոյանը գրել է թվիթերի իր միկրոբլոգում։
«Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում կարճատև զրույց ունեցա Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ, այդ թվում՝ խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Կշարունակենք խոսակցությունը այս և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ»,- գրել է Հայաստանի ԱԳ նախարարը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)