Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
ՀայաստանՀանրապետության տարածքում հուլիսի 9-ին առանձին շրջաններում, 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում հուլիսի 9-11-ին, 12-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։