Դիբալային ուղիղ հարցրել եմ՝ տեղափոխվում է Չելսի, թե ոչ․ Սիլվա
Սպորտ«Չելսիի» պաշտպան և ավագ Տիագո Սիլվան խոսել է «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալայի հնարավոր տեղափոխության մասին լոնդոնցիների ճամբար։
«Ես ուղիղ հարցրի Պաոլո Դիբալային՝ արդյոք նա տեղափոխվում է «Չելսի», բայց նա ինձ չպատասխանեց։ Նա հիանալի խաղացող է, հիանալի ձեռքբերում կլինի մեզ համար: Ինձ դուր է գալիս իրադարձությունների այս զարգացումը»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Դիբալան անցած ամառվանից է հանդես գալիս «Ռոմայում»: 2022/2023 մրցաշրջանում արգենտինացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Հարձակվողի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 30 միլիոն եվրո,-հայտնում է armsport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր լոնդոնյան ակումբից Դիբալայի նկատմամբ հետաքրքրության մասին։