Իրավապաշտպանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ
Իրավունք
Տարածված տեղեկությունների համաձայն՝ Գյումրիում Մուշի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցը խանութում հարձակվել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի վրա։ Դեպքի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
ՄԻՊ-ից հայտնում են, որ համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է: Այդ հանգամանքի հաշվառումն առանցքային նշանակություն ունի իրավապահ մարմնի յուրաքանչյուր ներկայացուցչի համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)