Ձվարանների քաղցկեղի 11 նշան, որոնք դուք կարող եք անտեսել Ինչպիսին պետք է լինի իդեալական ճնշումը ըստ տարիքային խմբերի Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ) Ըստ Վանգայի՝ կենդանակերպի 2 նշան 2026 թվականի ավարտին կերջանկանա Սեպտեմբերի 3-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Առաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հոլիվուդը մեռած է, և մենք պետք է վերակենդանացնենք այն․ Թրամփ Մեր տնտեսությունը մեծ հարված է ստացել, բայց շարունակում է աճել. Պապոյան Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին-Փաշինյան հանդիպումը. Սուրենյանց 5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու 8 տարվա փորձություններից հետո. կենդանակերպի այս նշանները վերջապես թեթևացած շունչ կքաշեն 

Նիկոլ Փաշինյանը Կոտայքում է․ ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հրազդան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք:

Կառավարության ղեկավարին նախ զեկուցվել է մարզում իրականացված և ներկայումս ընթացքում գտնվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ: Ըստ զեկույցի, 2018-2023թթ. 356 սուբվենցիոն ծրագրերն իրականացվել և իրականացվում են հետևյալ ոլորտներում՝ բնակավայրերի փողոցների կառուցում, նորոգում, բակերի սալարկում, ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում, մանկապարտեզների վերանորոգում, կառուցում և վերակառուցում, հասարակական շենքերի, այգիների պուրակների կառուցում/բարեկարգում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, փողոցային լուսավորության համակարգերի կառուցում/նորոգում, բնակավայրերի գազիֆիկացում, մեքենասարքավորումների, տեխնիկայի ձեռք բերում, գույքի ձեռք բերում /մանկապարտեզ, խաղահրապարակ, մշակույթի տուն/, վերականգնվող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում, խորքային հորերի հորատում, համայնքների գլխավոր հատակագծերի մշակում:

2022 թվականին հաստավել են 12 մլրդ դրամի սուբվենցիոն 60 ծրագրեր, որոնց աշխատանքների 80 տոկոսն ավարտվել է: 2023 թվականի համար հավանության է արժանացել 40 ծրագիր՝ 11 մլրդ 227 մլն դրամ արժեքով:

Վարչապետին նաև զեկուցվել են հաշվետու տարում քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Ըստ այդմ՝ ինքնակամ շինությունների հայտնաբերման և կանխարգելման միջոցառումների շրջանակում 92 շինություն օրինականացվել է, 121-ը օրիանականացման փուլում է, իսկ 89-ը՝ կասեցվել է:

Հողօգտագործման մասով ներկայացվել է, որ հաշվետու տարում իրականացվել է 111,57 հա հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն, 15908,0 հա պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալություն, 282,36 հա հողերի աճուրդային եղանակով օտարում, 87,27 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի փոփոխություն:

Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում իրականացվել է համայնքային ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների անձնակազմի վերապատրաստում:

Ըստ 2022թ. համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի, գույքային հարկերն անշարժ գույքից կազմում է 1 մլրդ 377,9 մլն դրամ, գույքահարկը փոխադրամիջոցների համար՝ 1 մլրդ 829,4 մլն դրամ, տեղական տուրքերը՝ 313,3 մլն դրամ, պետական տուրքերը՝ 99,2 մլն դրամ, հողի և գույքի վարձավճարը՝ 275,8 մլն դրամ, աղբահանության վճարները՝ 550,5 մլն դրամ:

Վարչապետին զեկուցվել է նաև, որ ավարտական փուլում են գտնվում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները: Նշվել է, որ շինաշխատանքների 90 տոկոսն արդեն իսկ ավարտվել են:

Տեղեկատվություն է ներկայացվել Քաղաքացիների սպասարկման գրասենյակների աշխատանքների մասին: Նշվել է, որ մարզի համայնքներում գործում են 9 ՔՍԳ-ներ, որոնք մատուցում են ծառայությունների շուրջ 22 տեսակ:

Կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ հաշվետու տարում ուսուցիչների պարտադիր ատեստավորման շրջանակում ատեստավորվել է 789 ուսուցիչ, կամավոր ատեստավում է անցել 134 ուսուցիչ, 27 դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, 88 դպրոցում 15 հազար 430 աշակերտի տրվել է դպրոցական սնունդ, 39 հազար 909 աշակերտ օգտվել է դպրոցական բաժանորդային համակարգից, մենթոր դպրոցների քանակը 3 է, հեռավար կրթությունից օգտվում է 2 դպրոց:

Պետական բյուջեի և դպրոցների միջոցներով իրականացվել են շինարարական աշխատանքներ Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում, Ջրառատի միջնակարգ դպրոցում, Հրազդանի N2 հիմնական դպրոցում, Աբովյանի N2 հիմնական դպրոցում, Բջնիի և Քանաքեռավանի միջնակարգ դպրոցներում, Աբովյանի N8 հիմնական դպրոցում:

Առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ խնայողությունների հաշվին իրականացվել են շուրջ 53 մլն դրամի ծրագրեր: Մասնավորապես՝ Աբովյանի ծննդատան համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, Աբովյանի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, իրականացվել են ախտաբանանատոմիական մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ, Չարենցավանի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, գույք, համակարգիչներ, վերանորոգվել է նկուղային հարկը, Նաիրի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, իրականացվել են ախտաբանանատոմիական մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ:

Սոցիալական ապահովության շրջանակում մարզում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի /ԲԳՎ/ տրամադրման ծրագիրը» (68 շահառու ընտանիք), Ողջաբերդ սողանքային գոտում գտնվող բնակավայրի 5 ընտանիքի տրվել են բնակարանների գնման վկայագրեր, «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով կազմակերպվել է 6 մանկապատանեկան ճամբար (զոհված ու վիրավոր ազատամարտիկների, աշխարհազորայինների և կարիքավոր ընտանիքների 3200 երեխա):

Գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների մասով կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վարելահողերի, արոտավայրերի, մշակաբույսերի, ջերմոցներում իրականացվող արտադրությունների մասին, նշվել է, որ մարզում առկա է 4535 հա պտղատու այգի, որից 878 հա-ն ինտենսիվ այգներ են: 155 հա-ն ունեն հակակարկտային ցանց, իսկ 376 հա-ն գործում է կաթիլային ոռոգմամբ: Նախորդ տարի մարզում պետական աջակցության ծրագրով հիմնվել է խելացի 4 անասնագոմ: Վարչապետին նաև մանրամասներ են ներկայացվել գյուղատնտեսական կենդաների, անասնապահության, ինչպես նաև մարզում գործող 21 սպանդանոցների վիճակի վերաբերյալ:

Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվետու տարում իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցություն» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցություն» ծրագիր, «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր, «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության» ծրագիր, «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների» ծրագիր, Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացում» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը աջակցության» ծրագիր:

Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվան վերոնշյալ ծրագրերի սուբսիդավորման գումարը գերազանցել է 1 մլրդ դրամը:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 2018-2022թթ. մարզում ծրագրեր է իրականացրել նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, մասնավորապես՝ իրականացվել են բնակավայրերի փողոցների, խմելու ջրամատակարարման համակարգերի, ջրահեռացման համակարգերի, ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում, մանկապարտեզի տանիքի վերանորոգում, պատուհանների փոխում և ջեռուցում, ձեռք են բերվել կոմունալ սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, իրականացվել են այգիների, պուրակների, ավտոկայանատեղիի կառուցում:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվել է հանրապետական և միջպետական նշանակության ավտոճանապարհներ հիմնանորոգում, միջին նորոգում, կազմակերպվել է մարզի միասնական երթուղային ցանցը սպասարկող կազմակերպության ընտրության մրցույթ: Նախորդ տարվա ընթացքում մարզում հիմնանորոգվել է 45 կմ հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհ, իսկ 47 կմ ճանապարհի վրա իրականացվել է միջին նորոգում:

Վարչապետին նաև ներկայացվել է մշակույթի և սպորտի բնագավառում անցկացված միջոցառումների շրջանակում մարզային ակտիվությունը: Ըստ այդմ՝ «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը Նոր Հաճընի 1 հիմնական դպրոցի ներկայացուցիչները զբաղեցրել են 1-ին և 3-րդ տեղերը, «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությանը Նոր Հաճընի 1 հիմնական դպրոցը զբաղեցրել է 3-րդ տեղը, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին մասնակցել է 12 մարզիկ, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» 10-12-րդ դասարանցիների թիմային խճուղավազքում Գեղաշենի միջնակարգ դպրոցը զբաղեցրել է 5-րդ տեղը, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքին մասնակցել է 14 հեծանվորդ:

Վարչապետը հետաքրքրվել է վերոնշյալ ուղղություններով ընթացքի մեջ գտնվող ծրագրերից, տվել դրանք արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, վարչապետը կարևորել է ճանապարհաշինական, դպրոցների, մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման մրցույթների կարգում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը, որոնք կբացառեն անհրաժեշտ կարողություններ չունեցող ընկերությունների մասնակցությունն ու դրա հետևանքով տարբեր ծրագրերի հետաձգումը, խնդիրների առաջացումը:

Վարչապետը հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել մարզում ինտենսիվ այգիների, խելացի անասնագոմերի և գյուղատնտեսական մյուս ծրագրերի ընդլայնելու և ֆերմերին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրել: «Մեր խնդիրն է` հնարավորինս շատ տարածել տեղեկատվություն, որպեսզի մարդկանց համար ավելի լավ հնարավորություններ ստեղծենք, արտադրանքի որակը ևս բարձրանա: Պետք է աշխատել նաև Էկոնոմիկայի նախարարության հետ` ծրագրերն առավել բարելավելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հետաքրքրվել է նաև մարզում բնակարանաշինության ներդրումային խոշոր ծրագրերի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ Աբովյանում, Զովունիում, Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում իրականացվում են բազմաբնակարան շենքի կառուցման լայնածավալ ծրագրեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձվարանների քաղցկեղի 11 նշան, որոնք դուք կարող եք անտեսել Ինչպիսին պետք է լինի իդեալական ճնշումը ըստ տարիքային խմբերի Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ) Ըստ Վանգայի՝ կենդանակերպի 2 նշան 2026 թվականի ավարտին կերջանկանա Սեպտեմբերի 3-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հոլիվուդը մեռած է, և մենք պետք է վերակենդանացնենք այն․ Թրամփ Մեր տնտեսությունը մեծ հարված է ստացել, բայց շարունակում է աճել. Պապոյան Դաշնակցային մոդելի ավարտը․ ի՞նչ ցույց տվեց Պուտին-Փաշինյան հանդիպումը. Սուրենյանց Թրամփը նշել է Պուտինի հետ հանդիպման պայմանը 5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու 8 տարվա փորձություններից հետո. կենդանակերպի այս նշանները վերջապես թեթևացած շունչ կքաշեն Պուգաչովան և Վայկուլեն՝ միասին․ հրապարակվել են երգչուհիների նոր լուսանկարներըՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ) Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից «Լիվերպուլը» 123 միլիոն է ծախսել, բայց կազմի խնդիրները չեն լուծվելԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հեռանում է պաշտոնից Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները ֆինանսական առաջընթաց կապրեն Թուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորած Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊ Ողբերգական վթարի հետեւանքով զոհված քաղաքացիները Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներն են եղելԻրավական տեռոր․ մարդկանց խոշտանգման գործընթաց է տեղի ունենում (տեսանյութ) Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ) Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին՝ Ռոբերտը, առաջին դասարան է գնացել (տեսանյութ)«Կամ սոցիալական ծախսերը կկրճատեն, կամ դեֆիցիտը կմնա»․ Սիլուանովը հակասություն է տեսել Արևմուտքի ծրագրերում40 միլիոն ֆունտանոց գործարքը տապալվել է․ Բալոգունը չի տեղափոխվի «Էվերթոն»Իրանի հարավի ուղղությամբ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվածների թիվն ավելացել էԹեյլոր Սվիֆթի և Թրևիս Քելսիի շունը նկարահանվել է Tommy Hilfiger-ի գովազդումՈղբերգական վթարից տուժածների թիվը հասավ 11–ի. նրանց մեջ 17 տարեկան երեխա կա. նոր մանրամասներ ՌԴ բանակի մասին «կեղծիքներ» տարածելու մեղադրանքով ձերբակալվել է «Փարոսով տուն» մանկական հոսփիսի հիմնադիրներից մեկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից․ «Կոմերսանտ» Վթարված «ՊԱԶ»–ը սպասարկում էր Արթիկ–Երեւան երթուղին. կա 5 զոհ, 10 տուժած «Ավելի շատ նվերներ կլինեն»․ Վիկտորյա Բոնյայի դուստրը խոսել է ծնողների բաժանման մասինՆոր հնարավորություն՝ նորածինների ծնողների համար․ ԱՆ-ն մանրամասնում է Սարսափելի վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ, 7 վիրավոր Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը Փաշինյանի հայտարարությունն իրականության հետ կապ չունի․ Օվերչուկ ՀՀ-ն դուրս է գալիս մի անվտանգային համակարգից՝ չունենալով փոխարինող․ ճակատագրական հանդպում է սպասվում (տեսանյութ) Արդյո՞ք Արսենալի մրցակիցները բավարար աշխատանք են կատարել տրանսֆերային պատուհանի ընթացքումԱմուսնության գրանցման համար կարելի է մինչև հինգ օր արձակուրդ վերցնելՌԴ-ի 102-րդ ռազմական բազան դուրս կբերվի Հայաստանից. Փեզեշքիանի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՍեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցում երթևեկության նոր փոփոխություններ կլինենԸնկերությունը ապօրինի 7․8 հազար խմ լեռնային զանգված է արդյունահանել․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամը վերականգնվել էԷրդողանը բացահայտել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ Ուկրաինայի հարցովԴատախազությունը դատարանից պահանջում է չեղարկել «Գաջեգործ»-ի 1997-ի սեփականաշնորհումը
Ամենադիտված