Վանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ալեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» «Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ 

Այս տարի արդեն 221 մեդալ ունենք․ ԿԳՄՍՆ-ում ընդունել են Եվրոպական խաղերում մեդալակիր հայ մարզիկներին

Սպորտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ամառային երրորդ խաղերում հաջող մրցելույթներ ցուցադրած և մեդալներ նվաճած հայ մարզիկներին:

ԿԳՄՍՆ հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մարզիչներ և մարզիկներ:

Հիշեցնենք՝ Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում հայ մարզիկները 3 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 2 բրոնզե:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մարզիկներին ու մարզիչներին կատարած քրտնաջան աշխատանքի համար և շնորհավորել նրանց վերջին հաջողությունների առթիվ:

«Ձեր հաջողությունները շատ ոգևորիչ են ոչ միայն մեզ, այլև պատանիների համար: Շատ ուրախ եմ, որ մարզաձևերի ցանկն ընդլայնվում է ու հաջողություններ ենք գրանցում տարբեր մարզաձևերում: Այս տարի մեր մարզիկներն արդեն 221 մեդալ են նվաճել ու սա շատ ուրախալի է: Սա նշանակում է, որ մարզիկները ցանկացած մրցաշարի հանդես են գալիս մեծ սրտացավությամբ, ինչի համար շնորհակալ եմ: Կառավարությունը շարունակաբար մեծացնում է սպորտին տրամադրվող աջակցությունը: Բացի տարեսկզբին տրամադրվող հիմնական ֆինանսավորումից, արդեն երկրորդ տարին ֆեդերացիներին նաև լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրվում: Սա, վստահ եմ, օգնում է մարզիկներին կենտրոնանալու բացառապես իրենց մրցելույթների և մարզավիճակի վրա»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մարզիկներին՝ նշելով, որ շախմատի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը շարունակում է կայուն մրցելույթները: Նրա խոսքով՝ այսպես շարունակվելու դեպքում կանանց թիմը կկարողանա ձեռնոց նետել տղամարդկանց հավաքականին:

Հիշեցնենք՝ Կրակովում անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը:

Էլինա Դանիելյանի խոսքով՝ տպավորությունները շատ մեծ են եղել. «Առաջին անգամ էր անցկացվում զույգերի Եվրոպայի առաջնություն, ու մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել այդպիսի մեծամասշտաբ մրցաշարում: Կարելի է ասել՝ կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունում գրեցինք մեր անունը: Իրարանցումը շատ մեծ էր: Շախմատային աշխարհը շատ դրական արձագանքեց այդ մրցաշարին: Կարելի է ասել՝ պատմության մեջ մտանք»:

Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև մյուս մարզաձևերին, որոնցում հայ մարզիկները հաջողութություններ են գրանցել. «Մուայթայի համար սա առաջին էական հաջողությունն է պաշտոնական մրցումներում. մարզաձևը մեր տեսադաշտում է: Անիտա Մակյանը հիանալի հաջողություն գրանցեց կարատեում: Իսկ հրաձիգները ուրախացնում են իրենց կայուն ելույթներով»:

Մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում նաև մի շարք հուզող հարցեր բարձրացրել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերըԿալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինTesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնում
Ամենադիտված