Բլոգեր Օվսաննա Խաչատրյանը 2-րդ վիրահատությունն է կատարել
ԺամանցԲլոգեր Օվսաննա Խաչատրյանը Յութուբի իր ալիքում պատմել է իր քթի երկրորդ պլաստիկ վիրահատության մասին։
Նա նշել է, որ իր առաջին վիրահատությունը եղել է անհաջող, իսկ իրեն վիրահատած բժիշկն ասել է, որ «օրական 10 քիթ են վիրահատում, և ընդամենը մեկինը, ումը լավ է լինում, հրապարակում են Ինստագրամում»։ «Դու գիտե՞ս՝ բոլորինը լավն է լինում»,– բժշկի խոսքերը մեջբերել է բլոգերը։
«Անցել է 5–6 տարի, ես հոգեպես հենց նոր եմ պատրաստվել երկրորդ անգամ վիրահատությանը»,– նշել է նա։
Օվսաննան Ինստագրամի իր էջում ռինոպլաստիկայից հետո արված կադրեր է հրապարակել։