Բեյոնսեի մորից գողացել են 1 միլիոն դոլար կանխիկ գումար և զարդեր
ԱյլԼոս Անջելեսում թալանել են Բեյոնսեի մոր՝ ամերիկացի մոդելավորող Թինա Նոուլզի տունը։ Այդ մասին գրում է ET-ը։
Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցները ET-ին հայտնել են, որ «սպաները կհետաքննեն» հանցագործությունը։ Ոստիկանությունը նաև հաստատել է, որ ներխուժման պահին տանը ոչ ոք չի եղել:
Ինչպես նշում է TMZ-ն, գողության մասին հայտնի է դարձել չորեքշաբթի՝ հուլիսի 5-ին։ Նոուլզի մոտ աշխատող տղամարդն առաջինն է նկատել, որ տնից գողացել են չհրկիզվող պահարանը։ Հրատարակության տվյալներով՝ չհրկիզվող պահարանում եղել է ավելի քան 1 մլն դոլար կանխիկ գումար, ինչպես նաև զարդեր։
Այն մասին, թե ինչպես է հանցագործներին հաջողվել մտնել տուն կամ թաքնվել չհրկիզվող պահարանով, ոչինչ չի հաղորդվում։
Ըստ TMZ-ի, ոստիկանությունը փնտրում է մոտակա անվտանգության տեսախցիկների կադրերը և հարցաքննում է հարևաններին: Սակայն հավանական կասկածյալների կամ նրանց նկարագրության մասին տեղեկություններ դեռ չկան։