Հայտնի է դարձել Հայաստանում թմրամիջոցների չարաշահման հետևանքով գրանցված մահերի թիվը. News.am
ՀասարակությունNEWS.am-ին հաջողվել է պարզել և առաջին անգամ հրապարակել վերջին տարիներին Հայաստանում գրանցված թմրամիջոցների չարաշահման հետևանքով մահացությունների պաշտոնական ցուցանիշը։ Շուրջ երեք ամիս ոլորտի համար պատասխանատու պետական գերատեսչությունների հետ հարցուպատասխանի արդյունքում ստացված վիճակագրական տվյալները բազմաթիվ հարցերի և կասկածների տեղիք են տալիս։ Այսպես․ ՀՀ վիճակագրական կոմիտեից NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են հետևյալը․
«2018-2023թթ. հունվար-ապրիլ ամիսներին, համաձայն Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից ստացված մահվան վերաբերյալ գրանցումների, ՀՀ մահացության պատճառական կառուցվածքում՝ թմրամիջոցներից, հոգեդիսլեպտիկներից և այլ դասերում չդասակարգված հոգեմետ դեղերից թունավորումների հետևանքով արձանագրված մահվան դեպքերը 4-ն են»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։