Զբոսաշրջիկն ընտանիքի հետ մեկնել է հանգստի և դստեր սխալի պատճառով կորցրել է ոտքը
Այլ
Բրիտանացի զբոսաշրջիկը ընտանիքի հետ հանգստի է մեկնել Սարդինիա և կորցրել ոտքը դստեր պատճառած դժբախտ պատահարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տուժածը գտնվել է ջրում։ Քիչ հեռու նրա դուստրը փորձելիս է եղել մոտորանավակ վարել և պատահաբար հետ է շրջել՝ հարվածելով հորը։ Արդյունքում տղամարդու ձախ ոտքը պոկվել է։ Նա ծանր շոկային վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Պարզաբանվում է, որ դստեր սխալի պատճառով զբոսաշրջիկի ոտքը ստիպված են եղել անդամահատել։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը