Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավոր է. ԱՄՆ պետդեպ
Արտաքին ՔաղաքականԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք նախկինի պես հավատում ենք, որ համաձայնագիրը հնարավոր է և անհամբերությամբ սպասում ենք հետագա բանակցություններին»,- ասել է նա:
Հարցին, թե ինչպիսին կլինի Վաշինգտոնի դիրքորոշումն առաջիկա ամիսներին բանակցությունները շարունակելու հարցում, Միլլերը պատասխանել է․ «Ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին»: