«Ռեալը» մտադիր է ձեռք բերել Մբապեին
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին: Այս մասին հայտնում է Marca-ի լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնթը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը կարծում է, որ Մբապեի տրանսֆերի հետ կապված պատմության դրական ելքն անխուսափելի է։ «Ռեալում» կարծում են, որ ոչ ոք չի ձգձգի բանակցությունները։ Ենթադրաբար համաձայնություն ձեռք կբերվի հուլիսի կեսերին։
Նշվում է, որ փարիզցիներից Մբապեի հեռանալու պայմանները դեռ համաձայնեցված չեն։ Այնուամենայնիվ, խաղացողը ակումբից կստանա բոնուսների մի մասը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում