Ջերմաստիճանն այսօր կնվազի 6-8 աստիճանով, վաղը գիշերը՝ 4-6 աստիճանով, 13-15-ը նույնքան կբարձրանա
ՀայաստանՀանրապետության տարածքում`
Հուլիսի 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, 12-ի գիշերը՝ 4-6 աստիճանով, 12-ի ցերեկը, 13-15-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Հուլիսի 11-ի ցերեկը սպասվում է, 16-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հուլիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.80C (2018 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.60C (1992 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.90C