42-ամյա սուպերմոդել Ամբրոսիոն «մերկ» զգեստով է ներկայացել Dolce & Gabbana-ի երեկույթին
ԼուսանկարներԲրազիլացի սուպերմոդել, Victoria's Secret-ի նախկին «հրեշտակ» Ալեսանդրա Ամբրոսիոն երեկույթի հյուր է դարձել Dolce & Gabbana իտալական ապրանքանիշի ցուցադրությունից հետո։
42-ամյա սուպերմոդելը Իտալիայում ներկայացել է Dolce & Gabbana-ի նոր հավաքածուի ցուցադրության after party-ին։ Տեսախցիկների առաջ Ալեսանդրա Ամբրոսիոն կեցվածք է ընդունել բյուրեղներով զարդարված «մերկ» զգեստով։ Հագուստի տակից մոդելը սեւ ներքնազգեստ է կրել։ Արտաքին տեսքը համալրվել է բարձրակրունկ կոշիկերով, կաշվե պայուսակով և ադամանդե մատանիով։
Երկրպագուները հիացել են մոդելի գրավիչ կերպարով։ «Դու անիրական ես», «Գեղեցիկ կին», «Սրտեր գող», «Շքեղ»,- գրել են սոցցանցերի օգտատերերը։